Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Վատիկան

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Վատիկան
18.09.2014 | 12:31

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վատիկան և առանձնազրույց կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:
Հանրապետության նախագահը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով:
Նախագահը կայցելի Սան Բարտոլոմեո եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի նահատակների հիշատակին:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ:
Նախատեսվում են հանդիպումներ Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների և Սուրբ Աթոռի կուրիայի կարդինալների հետ:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ